Ո՜հ, Կայենը մահ է փնտրում, սակայն չի կարող գտնել, քանի որ ամբողջ աշխարհին սարսափազդու օրինակ և խրատ լինելու համար Աստծո հրամանով նրա վրա նշան դրվեց, որպեսզի ոչ ոք նրան չսպանի (Ծննդ. Դ 15). ահա՛ «մեղա» չասող անզեղջ մեղավորի ողորմելի և ահավոր վիճակը այս է:
Ն. Ս. Շենուդա Գ Պատրիարքը խոսում է Դեմասի վախճանի մասին՝ ասելով. «Նրա մասին որոշ պատմական հաղորդումներում ասվել է, որ նա հավատուրաց է եղել և դարձել հեթանոս»:
«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: