Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սադրանքից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաստաբանները չգիտեն՝ դատավորն ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացրել, քանի որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ Դավիթը գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։
Հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հերթական անգամ 3 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: 3 ամիս առաջվա, դրանից 3 ամիս առաջվա ու առհասարակ մեկ տարուց ավել կալանավորված քաղաքական գործչի խափանման միջոցի փոփոխության բոլոր նիստերից այս մեկը մի տարբերություն, այնուամենայնիվ, ուներ. կալանքը երկարացնելու որոշմանը Վահե Դոլմազյանը հանգեց մեկ դատական նիստի ընթացքում: Մնացած ամեն բան նույնն էր, նույնիսկ դատավորի արտաբերած տեքստը, նրա վարքագիծը, դեմքի կարմրությունը, աչքերը գետնին խոնարհած՝ որոշումը հրապարակելը… Ամեն բան…
Փաստաբան, Գարիկ Գալեյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի փախանցմամբ՝ մի քանի անգամ բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալ Գարիկ Գալեյանն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։
«Լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը պարոն Սիմոնյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հանձնաժողովը թիրախավորել է իրեն՝ քաղաքական նպատակներով խմբային շահերից ելնելով, և դրա համար է հետապնդում իրականացնում նրա նկատմամբ: Միևնույն ժամանակ նշում է, որ անհրաժեշտ է վեթինգ իրականացնել, ու դա սկսել դատավոր անդամներից: Կոնկրետ նշում է հանձնաժողովի մեկ անդամի, չեմ կարող ասել՝ ում: Ես կարող եմ վերագրել ինձ: Եվ ինքն ըստ էության ոչ թե հերքում է խախտման փաստը, այլ ընտրել է «կեղտոտ» մարտավարություն՝ զրպարտելով հանձնաժողովի անդամին: Ցավում եմ իր համար, որ ինքն իջել է այդ աստիճան»,- ասաց Սերգեյ Մարաբյանը: