«Այնտեղ ռիտուալի նման կրկնվող իրադարձություն է տեղի ունենում՝ բացում են Խորենացու «Ողբը», շատ կոնկրետ հատված կա, այդ հատվածն է ընթերցվում։ Այս բոլոր հանդիպումներին մասնակցում են տեղական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական ու վարչական լծակներ ունեցողներ, որոնք ամբողջ ընթացքում հետևում են մասնակիցների պահվածքին, հետո հայտարարում են, թե կանեն իրենց հետևությունները։ Այսինքն՝ այս ամենը շատ նման է սկսվող քաղաքական քարոզարշավի, որը նպատակ ունի գնալու խորհրդարանական հաջորդ ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։