Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 43 շենքի բակում օգոստոսի 24-ին 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվեց։ Շենքի բակում հավաքվել էին Էդգարի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու հարևանները: Եկել էին նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։