«Արդեն քանի տարի է՝ Կառավարության դռները մեր առջև փակ են եղել՝ որպես հասարակական կազմակերպություն, կառավարություն-խաղողագործ համագործակցություն չկա, այդ մարդիկ գյուղացու, խաղողագործի տեղը չգիտեն, սա ցավ է։ 7 տարի առաջ ներկայացնում էր, թե ժողովրդի ընտրյալը գյուղացու կողքին է, փոփոխություններ ու առաջընթաց ենք ապահովելու, բայց այս ամենը մնաց օդում։ Այսօր գյուղացուն լսող, նրա խնդիրներով հետաքրքրվող չկա, սա իրականությունն է։ Այսքան ժամանակ չի եղել, որ հրավիրեն խորհրդակցության, լսեն մեր ձայնը, լսեն խնդիրների մասին, որևէ շփում չկա»,
«Վերջին տարիների սխալ քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց տնկած խաղողի այգիները քանդում են: Մարդիկ այլընտրանք չունեն, չեն կարողանում իրենց արդար քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, դրա համար էլ այս իրավիճակն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Արարատյան դաշտում խաղողի այգիների քանդումը կդառնա մասսայական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: