ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա առ այս պահը դեռ գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Բուժհաստատությունից 168.am-ին հայտնեցին, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո դերասանուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք.
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել դերասան Արտաշես Մխիթարյանը, որը 4 տարի շարունակ զբաղեցրել է թատրոնի փոխտնօրենի պաշտոնը:
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնում էր, որ իրեն դեր չեն տալիս խաղալու, և հիմա, նրա խոսքով, հենց այդ պատճառաբանությամբ հեռացնում են թատրոնից: