Փաշինյանն ասաց, որ լրագրողները կարող են հետևել քվեարկության ընթացքին, ՔՊ-ն չունի դիմակ, որ պատռվի։ Նրա որակմամբ, ՔՊ-ի ընտրությունները կեղծված չեն եղել, այլ եղել են վատ կազմակերպված, որտեղ ձայների հաշվարկի հետ կապված խառնաշփոթ է եղել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախօրեի հանրահավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, նրա ելույթն ու գիշերվա իրադարձությունները լայնորեն լուսաբանվում են միջազգային մամուլում, հատկապես՝ ռեգիոնալ ԶԼՄ-ներում։
Ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած բազմամարդ հանրահավաքը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքը սկսվեց աղոթքով և Հայաստանի օրհներգի համատեղ կատարմամբ։ «Միջոցառումը, որին մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ, հեռարձակվում է տեղական լրատվական ԶԼՄ-ների կողմից։ Դրանից հետո մոնիտորը ցուցադրել է հատուկ ջոկատայինների գործողությունները քննադատող մի պատմություն։
Հատկանշական է, որ մայիսի 9-ից սկսած միջազգային ԶԼՄ-ների էջերին էականորեն աճել են ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հրապարակումները, որը պայմանավորված է Բագրատ սրբազանի գեներացրած շարժմամբ։