«Այս պահին ունեմ չմասնակցելու որոշում, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի այս մի քանի օրերին, ամենայն հավանականությամբ, որքան էլ դա ինձ համար ցավալի է, ես երևի թե չեմ մասնակցի այս ընտրություններին: Իմ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ առնվազն մաքուր չեմ համարում քաղաքական դաշտը: Երկրորդ՝ ավագանու մանդատն ամենևին այն չէ, ինչին ես ձգտում եմ, որովհետև ես շուրջ 7 տարի աշխատել եմ այդ դահլիճում, տվել եմ իմ առավելագույնը, չեմ ասում, որ սպառել եմ ինձ, բայց այնուամենայնիվ, այս պահին որոշում ունեմ չմասնակցելու»։