4 տարի է անցել Վայոց ձորի մարզում պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման օրից․ 33-ամյա Վահե Մանուկյանն անհետ կորել էր 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։
Անհետացումից շուրջ մեկ տարի անց դատարանը մահացած է ճանաչել նոյեմբերի 12-ին դիրքերից hետ եկող պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը: Նա դեռ չգիտի՝ արդյո՞ք փոխհատուցում կստանա պետությունից, որպեսզի մանկահասակ երեք երեխաների կարիքներն ինչ-որ կերպ հոգա: