«Մենք պատրաստ ենք քննարկել ՌԴ գործողությունների հետ կապված բոլոր ասպեկտները: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չի խախտել»,- այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում իր ելույթի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներին ու հարաբերությունների ներկայիս վիճակին: