Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում: Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի […]
Իրանի տարածաշրջանային ախոյանների, ինչպես նաև հավաքական Արևմուտքի նպատակը հստակ է՝ չեզոքացնել Իրանի ազդեցությունն ու դերակատարությունը մեծ Մերձավոր Արևելքում, որը սկսվում է Միջերկրական ծովից ու ձգվում հասնում է մինչ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա, և հասնել Իրանում քաղաքական համակարգի փոփոխության։ Սա միանշանակ է, այս առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող, և այս ֆոնին Իրաքում կամ Հարավային Կովկասում Իրանի դեմ գործողությունները ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակը՝ դրանց հնարավորությունը չափազանց բարձր է։
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա: