«Եթե չեմ սխալվում, ճանապարհների վերաբերյալ իրանական կողմն ուղիղ առաջին անգամ է նման դիրքորոշում հայտնում, որը կարևոր է, քանի որ, այդ դիրքորոշման հետ մեկտեղ՝ ենթադրվում է Իրանի աջակցությունն այդ հարցում ՀՀ դիրքորոշմանը։ Այսինքն՝ սա պետք է որ աջակցող հայտարարություն դառնա հայկական կողմի համար։
Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Իրանը ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունի, փոխըմբռնման մթնոլորտում են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ռեգիոնալ բոլոր երկրներն իրենց համագործակցությունը վեցակողմ ձևաչափում ամրապնդելու հարցում կոնսենսուս ունեն, ինչից կշահեն բոլորը։ Կշահեին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, եթե ընդունեին Իրանի առաջարկը՝ ստորագրելով կամ քննարկելով Խաղաղության համաձայնագիրն այդ ձևաչափում։ Չէ՞ որ Իրանն իր դիրքորոշումներով նպաստել է, օրինակ, ՀՀ շահերի առաջմղմանը և ռեգիոնում կայունության հաստատմանը, ինչը հնարավոր չէ ասել բազմաթիվ այլ միջնորդների մասին», -նկատեց նա։