«Ցամաքային գործողությունների առնչությամբ, եթե այդ սցենարը դիտարկենք, քրդական գործոնն է քննարկվում, որ կարող են քրդերի գործոնն օգտագործել՝ Իրանում ապակայունացման նպատակով, ինչպես ասում են՝ գետնի վրա։ Բայց սրան զուգահեռ՝ պետք չէ բացառել, որ կարող են լինել ինչ-որ հատուկ նշանակության օպերացիաներ, որոնցում ներգրավված կլինեն մասնավոր ռազմական ընկերությունները՝ Սիրիայի օրինակով»,- հավելում է արևելագետը։
Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների
168.am-ի հետ զրույցում արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ հիշեցրեց, որ տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու փորձերն արդեն մի քանի տասնամյակ շարունակվում են։ Դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների նկատմամբ՝ իսրայելա-պաղեստինյան պատերազմում, իսկ դրանից առաջ՝ Արցախի երկրորդ պատերազմում, երբ Իսրայելի վերլուծաբաններն ասում էին, որ այդ պատերազմում իրենց ավելի շատ հետաքրքրում է Իրանի դիրքորոշումը, և իրենց աջակցությունն Ադրբեջանին ուղղված է Իրանի դեմ։