«Տարածաշրջանում լարված իրավիճակ է, Հայաստանը գրեթե շրջապատված է պատերազմական օղակով, և այս իրավիճակում ոչ ադեկվատ, ոչ համարժեք վերաբերմունքն այն անձանց, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինձ համար զարմանալի չէ: Իրականում, այդ մարդիկ իշխանություն չեն, իրենք խամաճիկ են, դրածո, և իրենց տիկնիկի պես դրել են այդ տեղերում ու ասում են՝ հանգիստ նստեք, երբ ասենք՝ հեծանիվ քշեք՝ կգնաք՝ հեծանիվ կքշեք, երբ ասենք՝ գնացեք՝ ուրիշի փաթաթած տոլման ու եփած խաշլաման ցուցադրեք, դա կանեք, երբ ասենք՝ հեծանիվից իջեք՝ էշ քշեք, կիջնեն՝ էշ կքշեն»։