Ինքս ճանաչում եմ մարդկանց, ում սկսած 2019 թվականից տարբեր տարիների առաջարկվել է նյութական բարիքների դիմաց հանդես գալ եկեղեցու և կաթողիկոսի դեմ։ Բնականաբար, այս մասին պատմել են նրանք, ովքեր այդ առաջարկից հրաժարվել են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: Նրա հետ խոսել ենք առավոտյան նախ՝ Շիրակի թեմի առաջնորդարան քաղաքացիական հագուստով անձանց ներխուժման մասին, որոնք ասում էին, թե քննչական գործողություն են իրականացնում, ապա Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունների մասին: