Իսկ իրականում ի՞նչ էր պետք անել նման իրավիճակում. բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ այս հանգամանքին. «Շատ անհանգստացած ենք կոնկրետ պատասխանատու մարմինների ուղղակի լռությամբ, կամ անհեթեթ հայտարարություններով, որոնք ո՛չ խնդրի լուծում են առաջարկում, ո՛չ որևէ բան են ասում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ բնապահպանները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, և իրենց ասել են՝ մեծ ծրագիր կա և ռեսուրս, որ հին ծառերը, որոնք հիվանդ են, պետք է փոխարինել նոր ծառերով: Վստահեցրել են նաև, որ տնկիները շատ փոքր չեն լինելու: