Հայաստանի վարչապետը կողմ է ոչ միայն իր երկրի, այլև հարևան Վրաստանի եվրոպական ուղեծրին, ինչի մասին Ստրասբուրգում մանրամասն պատմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտն այս պահին Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության սառեցումն է: Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրամիություն` ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական իմաստով։
Չնայած վերջերս տեղի ունեցած ձախողմանը, Իրանի դեմ ենթադրյալ ցամաքային գործողությունում քրդական մարտական ջոկատների օգտագործման պլաններն ամենևին էլ չեն նետվել արխիվ: Այսպես, համենայնդեպս, հետևում է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանում տեղակայված «Հաբաթ» (պայքար) ազգայնական կազմակերպության առաջնորդ Բաբաշեյխ Հոսեյնիի վերջերս տված հարցազրույցից։
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի:
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա անջրպետի մասին հաճախ են բարձրաձայնում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր շրջանակներ՝ մեղադրելով Հայաստանի գործող իշխանություններին․ նշում են՝ այս իշխանությունները փորձում են հնազանդեցնել Սփյուռքը, լռեցնել հայոց պահանջատիրությունը։