Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան Հայաստանի առջև պահանջ են դրել՝ ձերբազատվել Հայաստանի Սահմանադրության նախաբանում զետեղված Անկախության հռչակագրի երկու հիմնաքարային արձանագրումից՝ Արցախի խնդրին վերաբերող և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի քաղաքականությունից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախ հիշեցրեց՝ ինքն ամիսներ առաջ ևս ահազանգել էր, որ թուրքական ընկերություններին կարող է տրվել Հայաստանում կառուցվող ճանապարհների ասֆալտապատման գործը, ապա հավելեց.