168.am-ը գրել է, որ ՀՀ զինված ուժերին Նախիջևանի հատվածում էսկալացիա հրահրելու մեղադրանքից օրեր հետո Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Նախիջևանում՝ Թուրքիայի բանակի 9-րդ «Կոմանդո» բրիգադի հրամանատարության և Նախիջևանի առանձին համազորային բանակի մասնակցությամբ:
Ալիևի օգնականի հանդիպումն Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ ևս ինչ-որ գործողության նախապատրաստություն կարող է ենթադրել՝ լինի դա Հայաստանի դեմ, թե Իրանի, իհարկե, երկու դեպքում էլ Հայաստանը մտածելու բան ունի: Չմոռանանք, որ Իսրայելն իր զգալի ներդրումն ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակում: