«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները դատապարտելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ շատ բան չի մեկնաբանի՝ իմաստը չի տեսնում:
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ այս տարի ջահակիրները կրելու են «Նեմեսիսի» խորհրդանիշ Սողոմոն Թեհլերյանի պատկերով շապիկներ, որով թշնամական պետություններին ցույց կտան, որ կգա մի սերունդ, որը վրեժխնդիր կլինի նրանց արածների համար: