«Նիկոլը որտե՞ղ այսպես «աճեց», որտե՞ղ այսպես հավաքեց իր թիմը։ Ժամանակին Ադրբեջանում ո՞վ ռիսկ կաներ խոսեր «Արևմտյան Ադրբեջանի» մասին, հայր Ալիևն էր նույնիսկ խոստովանում, որ Արցախը հայկական է։
Փաշինյանն Ալիևի հետ մտել է մրցավազքի, թե Էրդողանի փոքր եղբայրն ով է: Նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստան. բովանդակային առումով Հայաստան արդեն չկա, կա Էրմենիստան: Նա Հայաստանը տեղավորել է պանթուրքիստական պետության բերանի մեջ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է։
Հայաստանի զինված ուժերի 15 զինվորի զոհվելը ցույց տվեց Հայաստանի իշխանության «բարդակ» և փնթի վիճակը։ Այո՛, 15 զինվորի մահվան պատասխանատուները պետք է պատժվեն, բայց չեմ կարծում, որ սրանք՝ այս իշխանությունը, այնքան քաղաքական կամք կունենա, որ կպատժի ինքն իրեն. չէ՞ որ մեր զոհերը հետևանքն են այն ելակային քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։