«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի։ Դա Թուրքիային պատժելու մասին չէ, Թուրքիային ցավեցնելու մասին չէ, Թուրքիային միջազգային հարաբերություններում արժեզրկելու մասին չէ։ Դա ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության մասին է։ Դա նույնիսկ, եթե կուզեք ավելի հեռուն գնանք, իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է»:
Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը: