«Այսօր բոլորն են ֆինանսական ճգնաժամի մեջ, կարելի է, չէ՞, մի քիչ այս ժողովրդի դրության մեջ մտնել։ Սա օրը ցերեկով գողություն է, մտնում են մեր գրպանը։ Գիտե՞ք ինչ, այսօր ոմանք խուսափում են քաղաքականությունից խոսել, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, վախենում են, որ վերադասն իրենց կարող է ճնշել։ Բայց ինքս որևէ բանից չեմ վախենում, որովհետև իմ պահանջը ճիշտ է, մենք հո չե՞նք ասում՝ աշխատեք, մեզ տվեք, ասում ենք՝ թող գոնե մեր աշխատածով ապրենք։