«Այսօր մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ հոգևոր կյանքը մղվել է երկրորդ պլան և այդ հոգևոր կյանքի մեջ Մովսես Խորենացի են փորձում մեկնաբանել ծիծաղելի ձևով։ Տեսնում ենք, որ Խորենացի մեկնաբանողները Խորենացի չեն կարդացել, կրթությանը չի կարելի այդպես հեշտությամբ ձեռք տալ։ Ի՞նչ է նշանակում՝ «մոդայիկ կրթություն», դա ռաբիս երաժշտությո՞ւն է, որ 1-2 տարի մոդայիկ լինի ու անցնի։ Մոցարտը, Կոմիտասը երբևէ մոդայիկ եղե՞լ են, նրանք միշտ եղել են, շարունակ են, ի՞նչ է նշանակում՝ մոդայիկ։ Սրանք բաներ են, որոնք ինձ վրա վատ նստվածք են թողել։
5 հազարից ավելի երեխու զոհեց, հիմա հեծանիվ է քշում, հետն էլ ասում է. «ձեզ ի՞նչ է խանգարում իմ հեծանիվ քշելը», սա չի հասկանում, որ մենք հասկանում ենք։ Իրեն թվում է, թե այս հասարակությանը վերջնականապես թմբիրի մեջ է գցել, բայց՝ ոչ։ Երբ երկրում օրհասական վիճակ է, և երկրիդ ղեկավարը հեծանիվ է քշում, այստեղ արդեն անբարո բան կա։