«Խնդիրը վերաբերում է նաև թանգարանային մասին, շենքի ճակատային մասը վնասված հատվածներ ունի, ինչն անձրևաջրերի հետևանքով է եղել։ Նախարարությունն առաջարկում է ճակատային մասը քանդել և նորը սարքել, ինչն ավելի բարդ է և անիմաստ գումարի վատնում է։ Իհարկե, կարելի է անել, բայց անիմաստ է, քանի որ արտաքին ճակատներն այդքան վնասված չեն։ Հիմա քննարկումների մեջ ենք, մենք մեր կարծիքն ունենք, իրենք՝ իրենցը, ուղղակի անիմաստ է ամբողջական ճակատի հատվածի քանդելը»,- նշեց Սաշուր Քալաշյանը։