«Ավագանու անդամության թեկնածուներին, թիմակիցների մեքենաներն են կանգնեցնում, կամ վարորդներով, կամ առանց վարորդների, մեքենաները տարվում են անհայտ ուղղությամբ, արհեսատական կոնֆլիկտային վիճակ են ստեղծում մեր աջակցիների հետ»,- հրավիրված հրատապ ասուլիսում այս մասին նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձանագրելով, որ «նյարդի վրա են խաղում»։