«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:
Օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում մի քանի գաղտնազերծում էր արել Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» խոչընդոտողը ՀՀ Սահմանադրությունն է»։ Այս նույն հայտարարությունը որոշ ժամանակ առաջ արել էր նաև Ալիևը։
Ադրբեջանը շարունակում է հնարավոր սադրանքի հիմքեր ստեղծել, այսինքն՝ հստակ ցույց է տալիս՝ պատերազմի է պատրաստվում:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում միշտ են խոսել «Զանգեզուրի միջանցքի» հատուկ ռեժիմով կարգավիճակի մասին, այլ հարց է՝ ադրբեջանական կողմը կարո՞ղ է լիովին ազդել հայ-թուրքական քննարկումների, որոշումների վրա, թե՞ ոչ։
«ԱԳՆ-ն չհերքեց, որ Ադրբեջանը, որպես խաղաղության փաստաթղթի ստորագրման նախապայման՝ ուղղակի պարտադրում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը: Ադրբեջանի պաշտոնյան հստակ ասում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության՝ 100 տարի էլ անցնի՝ խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվելու, որովհետև իրենց պետք են հստակ երաշխիքներ, որ որևէ հաջորդ իշխանություն չի գալու և այն չի չեղարկելու: Մենք տեսնում ենք, որ այսօր ԱԳՆ-ն ինչի մասին ասես՝ խոսել է, բացի այն ուլտիմատումից, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով պետք է փոխվի»։
Ի վերջո, չպե՞տք է պարզել՝ ով, ինչ չափով է տեղյակ եղել, կամ մեղավոր: Եթե ԱԳՆ-ն տեղյակ չի եղել, ՊՆ-ն ստորագրելու իրավունք չի ունեցել, բայց ստորագրել է, ԳՇ-ն համաձայն չի եղել, սրա համար պատասխանատվություն կրող կամ կրողներ չպե՞տք է լինեն:
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։