Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» Արցախի հարցը փակված է, և օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։
Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու որպես հետևանք՝ «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ…