«Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ, սահմանափակվելու է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Վարունգ, լոլիկ, ելակ, կանաչ պղպեղ և այլ պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի այնքան ժամանակ, մինչև ըստ «Ռոսսելխոզնազորի»՝ չկարգավորվի այդ ապրանքատեսակների անվտանգությունն ապահովելու հարցը։
Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել այգիներին։ Արտաշատում կան գյուղեր, որտեղ մասամբ կամ ամբողջովին վնասվել են այգիները։ Առատ ծիրանի բերք սպասող բնակիչները կանգնել են փաստի առաջ, չգիտեն՝ ինչպես են փակելու վարկերը, որը վերցրել են այգիները մշակելու համար։