«Հուսանք, առողջ բանականությունը կհաղթի, և այս ապօրինություններին վերջ կդրվի, գոնե ուշացումով, բայց վաղուց արդեն ժամանակն է ապօրինություններին վերջ տալու և դատարանները դուրս բերելու կեղտոտ քաղաքական խաղերից։ Այն կեղտոտ խաղերից, որը վարվում է այս ապիկար իշխանությունների կողմից՝ շեղելու մարդկանց ուշադրությունը, կոտրելու դիմադրության պայքարը, ավերելու ազգային օրակարգերը, պախարակելու քաղաքական ու մարդկային բոլոր հարաբերությունները։