«Պետական մեքենան պետք է գործի, ռազմաքաղաքական իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Բոլոր մակարդակներում շրջանառությունից պետք է հանել այնպիսի խոսակցությունները, ինչպիսիք՝ «մենք թույլ ենք, Ադրբեջանը որ հարձակվի՝ չենք կարող պատերազմել»։ Դրանք շատ վտանգավոր են դառնում, երբ Ադրբեջանն էլ ասում է՝ «եթե խոսքս չլսեցիք, զորքով եմ գալու»
Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական զինված հարձակման հետևանքով պետական կառույցներին զուգահեռ՝ քաղաքացիները ևս փորձում են օգնել թե՛զինվորներին, թե՛ սովորական քաղաքացիներին, որոնց բնակարանները վնասվել են հրետակոծությունից, և ստիպված են եղել լքել այն:
ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից բռնկված հրդեհի և դրա հետևանքով հուլիսի 17-ին ժամկետային զինծառայող Պալյան Ջիվանի Պողոսյանի՝ ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) առաջին 1-ին մասով:
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: