Ինչպես արդեն գրել ենք, Վանաձորում տեղի ունեցած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում հերթական հանդիպմանը, ինչպես երևում է տարածված տեսանյութում, մասնակցում էր նաև զինվորական՝ համազգեստով։ Միաժամանակ, չէինք բացառել, որ տեսանյութում երևացող զինվորական համազգեստով անձը կարող է իրականում կամ ներկա պահին զինվորական չլինել, ամեն դեպքում, խնդրահարույց համարելով զինվորական համազգեստով զինվորականի կամ ոչ զինվորականի ներկայությունը Աննա Հակոբյանի հավաքին: