Եվրոպական առաջնորդները հավաքվել էին Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրությանը նպաստելու նպատակով։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ և Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովների մասին։
«Հո գժի դա՞ր չի։ Երբեք չի գալու այն սահմանը, որ Ադրբեջանն ասի՝ դե լավ, հերիք ա, դե լավ, էլ չեմ ուզում… Ես շատ ուզում եմ, որ բոլորը հասկանան՝ իրավունքների բարձրաձայնումը պատերազմի հայտարարություն չէ»։