Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովը, դրանում հնչեցված՝ մեզ համար աննպաստ և թշնամական թեզերն ու պատումները, Հայաստանն աշխարհաքաղաքական գործիքի վերածելու՝ այս վարչախմբի բուռն մղումը, Թուրքիայի և Ադրբեջանի կամքը Հայաստանին թելադրելու գործելաոճը, և այլն։
Այդ շարքում կարևորագույնը Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի բրյուսելյան եռակողմ հանդիպումն է, մասնավորապես՝ դրանից ակնկալվող ենթադրյալ արդյունքները, Հայաստանի աշխարհաքաղաքական դեգերումները և դրանից բխող անվտանգային հիմնախնդիրները։