Արդարացնելու համար ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելու փորձերը, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ուր գնում եմ, քաղաքացիները դժգոհում են ՀԷՑ-ի աշխատանքներից։ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունից քաղաքացիների դժգոհությունների պակաս երբեք չի եղել, առավել ևս՝ չկա վերջին շրջանում, սակայն կառավարությունը նույնը չի անում «Վեոլիա ջրի» հետ։
Ի տարբերություն ՀԷՑ-ի, ատոմակայանը, բարձրավոլտ ցանցերը՝ ԲՑ-երը, միշտ պետական են եղել, եղել են կառավարության կառավարման տակ, ու տեսնում ենք, թե մինչև հիմա ինչպես են կառավարել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է (քվեաթերթիկներից 9-րդը):
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուպացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը:
Մենք քովիդի հետևանքով ունեցանք մեծ թվով զոհեր․ ես նրանց համարում եմ զոհեր, որովհետև մահերի մեծ մասը ոչ համակարգված առողջապահության հետևանքով էին։ Այնուհետև պատերազմն էր․ կարծում եմ՝ հետագայում լուրջ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցնեն պատերազմում բուժօգնության ցուցաբերման փուլերը, տեսակավորումը և այլն։