Պանակեն եպիսկոպոսական կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Այն լանջախաչի նման պատվանշան է, որ կրում են շղթայով:
Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը: