Բաժիններ՝

Պանակե. եկեղեցական զգեստներ

Պանակեն եպիսկոպոսական կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Այն լանջախաչի նման պատվանշան է, որ կրում են շղթայով:

Քանի որ պանակեն հունարեն panagia բառն է, որ նշանակում է Աստվածածին, այդ պատճառով այս զարդը արտաքին կողմից սովորաբար կրում է Աստվածամոր սրբապատկերը և կոչվում պանակե: Շուրջը զարդարված է ակներով, վերևի մասում թագի նման զարդ ունի, իսկ ներքևից կախված ունի երկու զարդ:

Շնորհվում է բոլոր եպիսկոպոսներին կաթողիկոսի կողմից:

Կախվելով նվիրապետի կրծքի վրա՝ պանակեն խորհրդանշում է նրա հավատը և սերն առ Աստված՝ ամբողջ սրտով:

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728