Այսօր Փաշինյանը հաճախ է հպարտանում տնտեսական հաջողություններով, ներդրումների ներգրավմամբ ու ռուսական կապիտալի մուտքով։ Սակայն ուշագրավ է, որ նա երբեք չի նշում այդ հաջողությունների իրական հիմքը՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Նա չի խոսում այն մասին, որ այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ Սերժ Սարգսյանի տարիների ռազմավարական որոշման՝ Հայաստանն ինտեգրել ԵԱՏՄ տնտեսական և անվտանգության համակարգին։
Իսկ գուցե ինչպես 2014-ին ընդդիմադիր Փաշինյանն էր ասում նախկին իշխանությունների հասցեին, նույնը իր դեպքո՞ւմ է, որ՝ «Իսրայել Օրին էլ իր ժամանակ հայերի համար հովանավորներ էր փնտրում Արևմտյան Եվրոպայում, բայց, ի վերջո, գտավ Ռուսաստանում»: Այս դեպքում, թերևս, կարելի ասել, որ Փաշինյանը չի ցանկանում զրկվել նաև ռուսական հովանավորչությունից՝ հանուն սեփական իշխանության, իսկ մի որոշ ժամանակ առաջ մեղադրում էր ռուսական կողմին ընդդիմադիրներին հեղաշրջման մղելու մեջ: