168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի hաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, Բաքուն վերադարձրե՞լ է հայ զինծառայողների դիերը, և հրադադարի պայմաններում արդյո՞ք սկսել են որոնողական աշխատանքները։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Բաքուն պատրաստ է միակողմանիորեն հայկական կողմին հանձնել մինչև 100 հայ զինվորի դիերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։