«Գիշերը հետիոտնային կամուրջը Դեբեդը կրկին վնասել է, հիմա մեծ վտանգ կա, որ, եթե անձրևները մի քանի օր շարունակվեն, գյուղում կրկին նույն վիճակը կլինի՝ հեղեղումներ։
Մայիսի 25-ի գիշերը, լույս 26-ի ցերեկը Դեբեդի, Աղստևի վարարման հետևանքով մեծ վնաս են կրել Տավուշի ու Լոռու մարզերի մի շարք բնակավայրեր, կան գյուղեր, որոնք ամբողջովին անցել էին ջրի տակ։ Փլուզվել են բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ, որի հետևանքով բազմաթիվ գյուղեր հայտնվել են մեկուսացման մեջ։
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել են Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել է աղետալի իրավիճակ։ ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ աղետի հետևանքով կա 4 զոհ