Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ:
Հուլիսի 19-ին Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի: Թափուր տեղն առաջացել էր այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը, կալանքի տակ պահելով բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվելով Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցվեց: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել և կդիմի Սահմանադրական դատարան:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 22-ին բավականին ուշագրավ որոշում է ընդունել, որով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Սերգեյ Մարաբյանի թեկնածությունն առաջադրել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով: