«Իմ դիտարկմամբ՝ սա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, ուղղակի ավելի բարդ բառապաշարով, ավելի բարդ ընկալելի տեքստով ու ավելի քողարկված: Միայն հայկական իշխանական մամուլն է, որ չի խոսում այդ մասին: Եթե հետևենք ադրբեջանական և թուրքական մամուլին, այնտեղ արդեն հստակ ժամկետներ են նշում, հստակ նախագծեր, փորված թունելներ ցուցադրում: Կոպիտ ասած՝ տևական ժամանակ է, ինչ հարցը փակված է, որովհետև նմանատիպ մասշտաբի հարցերում մինչև հարցի վերջնականացումը ոչ մի պետություն ավելորդ ծախսերի չի գնա: Այսինքն՝ կարելի է ասել, որ Անթալիայում Միրզոյանն արտաբերեց այն, ինչը վաղուց համաձայնեցված էր, ու ինչի վերաբերյալ ինքը վաղուց տեղյակ էր»,- ի պատասխան՝ ասաց Սիրունյանը:
«Միակ մեդիաֆայլը, որն ապացուցում է այդ ամենը, հեռախոսով արված ֆոտոն է, լուսաբանող թիմ չի եղել: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ իմիջիայլոց են վերաբերվում Փաշինյանին դրսում: Այդ հանդիպումը երկար ժամանակ փորձել են կազմակերպել, դրան աջակցել են աղանդները, որոնց հետ Փաշինյանը հանդիպեց Վաշինգտոնում, արդյունքում ստացվել է առավելագույնը 10 րոպեանոց առանձնազրույց: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խաբում է»:
«Այս պահին մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից՝ մեր իշխանությունները չեն կարողանալու լեզու գտնել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, մյուս կողմից՝ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը: Դեսպան Մակունցը Հանրապետականների նախընտրական կոնվենցիային միայնակ էր մասնակցել, իսկ Դեմոկրատների կոնվենցիային ԱԺ-ից դելեգացիա էին տարել: Հիմա, երբ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը, ապացույցն է նրա, որ մեր իշխանությունները հեռանկար չեն տեսնում Թրամփի ադմինիստրացիայի հետ աշխատելու»: