Այսօր լույսը բացվեց, և ԱԺ-ն տարածեց ՀՀ քաղաքացիների վրա թքող, հայհոյող Ալեն Սիմոնյանի՝ ուսուցիչներին ուղղված շնորհավորանքը:
«Ցանկացած կառավարություն ունի իր թերությունները, մտավորականության գործոնը, աշխատանքը պետք է լինի այն, որ ցույց տա թերությունները և չդառնա ինչ-որ մեկի դրոշը կամ «ռուպրը», մյուս կողմից էլ՝ չվաճառվի։ Ցավոք, այսօր պարզվեց, որ մեր երկրում մտավորականությունը քիչ է, փոքրաքանակ է, սա մեծ խնդիր է։ Բացի դրանից, այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին, որպեսզի մտավորականի ձայնը լինի ծաղրելի, այդ ֆեյքաֆաբրիկայով որ սկսեցին հարձակումներ կատարել, սա այն էժան ձևն է, որով, իրենց թվում է, թե կարող են լռեցնել, չեն կարող, ինձ համենայն դեպս կոտրել չեն կարող»։