Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե «ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը», և, որ իբր «ժողովրդավարությունն է, որ փրկել է Հայաստանի պետականությունը»:
Ի վերջո, փաստը, որ այսօր թշնամու բանտերում են հայտնվել այն քաղաքական ու ռազմական գործիչները, որոնք գտնվում էին Փաշինյանի թիրախում՝ վկայում է այն մասին, որ նրանք ոչ «դավադիրներ» էին, ոչ էլ «օտարերկրյա գործակալներ» են, և, թերևս, հենց նրանք էին, որ չէին ցանկանում «դավադրություններ թույլ տալ մեր պետականության նկատմամբ» և փորձում էին թույլ չտալ «որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։