«Վերջին 7 տարիների ընթացքում Փաշինյանի ջանքերով Հայաստանը կորցրել է իր բոլոր դաշնակիցներին՝ վերածելով նրանց թշնամու։ Այդ պատճառով, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արտաքին աշխարհում Հայաստանի շահերի մասին լավագույն դեպքում խոսելու են որոշակի հասարակական կազմակերպություններ, որոնք նախկինում համագործակցել են ՀՀ իշխանությունների հետ, գիտեն՝ ինչ բան է Հայաստանը, և ով է այստեղ ապրում։ Փաշինյանը նպատակաուղղված Հայաստանին զրկել է իր բոլոր դաշնակիցներից»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։