Չարենցավանցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ նախ կրթական օջախն օգտագործում են կուսակցական ժողովի համար, հետո էլ որևէ գումար չեն վճարում արվեստի դպրոցը մի քանի ժամով օգտագործելու համար։
Վաղը՝ մայիսի 17-ին, Չարենցավանում նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնողի նիստ, որին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Երկու ամսվա պայքարից հետո Չարենցավանում բնակիչները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանի անձնագրայինի հարցը մեկընդմիշտ փակել են, այսինքն՝ որոշումն անփոփոխ է՝ Չարենցավանի անձնագրայինի դռներն այլևս չեն բացվելու։
«Այսինքն՝ իրենց վրայից գցում են, ասում են՝ պետությունը վնասով է աշխատում, տալիս ենք մասնավորին։ Այս ամենի դեմը պետք է առնենք, հիմա քանի որ հստակ իմացանք, որ փակելու են, պետք է հավաքվենք հասկանանք՝ ինչ պետք է անենք, իմ տարբերակը ես ունեմ, տեսնեմ, մեր ընկերները դա կընդունե՞ն»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Մեզ մեր ոստիկանապետը փոխանցեց, որ Վահե Ղազարյանն ասել է, որ կգա մարզ ու մեզ հետ կհանդիպի։ Մենք պատասխանեցինք, որ դրանք սուտասան են, մենք չենք հավատում, մեր ոստիկանապետն էլ ասաց, որ նախարար մարդ է, եթե ասել է՝ ուրեմն կանի»,- նշեց Գևորգ Հակոբյանը։
«Եթե Չարենցավանի անձնագրայինի դռները չբացվեն, մենք մեր ակցիաները շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Եթե մինչև այս Չարենցավանում էինք պայքարում, սրանից հետո տեղափոխելու ենք մարզային տիրույթ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավանի բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը։