«Շատ պարզ մեկ բան է հիմա տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը լծվել է իր վերարտադրությունն ապահովելու գործընթացին, բացատրեմ՝ ինչո՞ւ. Հայ Առաքելական եկեղեցին այն կայուն կառույցն է, որը դեմ է երկիրը տանուլ տալու իշխանությունների քաղաքականությանը, հիմա ուզում են ջարդել այդ կայուն կառույցը։ Կրկնում եմ՝ Փաշինյանն իր վերարտադրության հարցն է լուծում, արանքում նաև այլ հարցեր՝ աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած՝ մինչ այդ «միջանցքի» հարցը, և այդ ճանապարհին նա մեկուսացնում է իր դիմաց հայտնված ու դիմադրություն ցույց տվող անձանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։