Ամբողջ կռիվն այստեղ է՝ «նախկիններ», լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին։ Նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել։ Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա, ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ կա, դրա դեմ պետք է իրավապահ համակարգը պայքարի։ Այս խայծի վրա այս ամբողջ ժողովրդին արդեն 7 տարի պահում են, անվտա՞նգ ես եղել՝ հա, դաշնակիցներ ունեցե՞լ ես, սոված չես եղել, կուշտ ես եղել, գուցե սրանից էլ ավելի կուշտ ես եղել։ Այդ ամբողջ ակնառու բաները թողել, գնացել ինչերի հետևից են ընկել՝ թալան, հա թալան։ Լավ, եթե թալան է եղել, բռնեք այդ թալանչիներին, ոչ թե դա դարձրեք դրոշակ։ Հիմա այսօրվա իշխանությունն արդեն այս նարատիվի վրա դարձել է «նախկին»»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Այս դատից հետո Բաքուն պահանջելու է նաև բոլոր այն անձանց, որոնք ինչ-որ կերպ եղել են Արցախում, Արցախի արդարությունը պաշտպանելու համար զենք է վերցրել։ Բաքուն բոլոր այս մարդկանց համարելու է հանցագործ։ Այս իշխանությունները չեն հասկանում, որ իրենց էլ են հասնելու, իրենք էլ են հրամաններ տվել Արցախում։ Իշխանությունները չեն ասում, թե, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ համար է կռվել, չեն ասում, որ այս մարդիկ իրենց հայրենակիցներին են պաշտպանել։ Սրանք կցկտուր ինչ-որ բաներ են ասում, ծնկաչոք են, ցավալի է, բայց սա փաստ է»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ոտանավորներ գրել ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, իր հետևորդներին բացատրելովայդ պրիմիտիվ բառակույտի նշանակությունը, այնուհետև հեծանվային արշավներ կազմակերպել՝ դրանք նկարահանել ու տարածել… Մինչդեռ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են հնարավոր պատերազմական զարգացումներին. մի կողմից՝Ադրբեջանը շարունակում է ակտիվ զորավարժություններ անցկացնել, մյուս կողմից՝ Իսրայելն ամեն կերպ աշխատում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ. Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է, բոլորը զինվում են և պատրաստվում նոր ռազմաքաղաքական մարտահրավերներին։
90-ականներից հետո մենք մի երկու անգամ ենք ոտքի ելել ու մասսայաբար ինչ-որ բանի դեմ գնացել, որից մեկը 2018 թվականին էր՝ ի վնաս մեզ, և 2021 թվականին՝ առավելս ևս ի վնաս մեզ։ Հիմա կարծես մարդիկ հիպնոսի մեջ լինեն, տեսնում են, որ երկիրը կամաց-կամաց հանձնվում է, այնպես, ինչպես Արցախը հանձնվեց, և ՀՀ իշխանությունը որևէ բան չարեց, բայց ոտքի չեն կանգնում»,- նշեց Գուրգեն Խանջյանը։
«Իր վերջին ելույթից, դա պարզ երևում էր, ուղղակի պոռթկում էր բադրիջանի պատմությունը, նայում ես՝ մե՛կ ծիծաղդ, մե՛կ լացդ է գալիս։ Ղեկավար մարդը ծանրակշիռ մեկը պետք է լինի, բայց նստել բադրիջանից է խոսում այն մարդկանց հետ, ովքեր կրակի տակ են, թե՝ փող ենք տվել, բադրիջան ցանեք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Պետք է աշխատել, այլ ոչ թե կանգնել ու հայտարարել, թե մենք փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում։ Ինչքան կարող ենք կորուստներ տալ, երբ կարելի է աշխատել։ Ուրեմն Իրանն ավելի շատ մեզ է կողմնակից, մեր շահերը համընկնում են, ու մեզ զենք չի՞ տալիս։ Կամ Ռուսաստանը մեզ զենք չի՞ վաճառում, բա 44-օրյային ինչպե՞ս էր տալիս, ես այդ պատմությունը լավ գիտեմ»,- նշեց Գուրգեն Խանջյանը։
«Դժվար է ասել, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ է սպասվելու, որովհետև մենք չգիտենք, թե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն իրար մեջ ինչ են պայմանավորվել։ Ժողովրդին որևէ մեկը որևէ բան չի ասում, չնայած ժողովրդավարություն է, և կարծես թե ժողովրդի թիկունքում որևէ բան չպետք է կատարեին։ Բայց բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Բաքուն բավարարված չէ, մեջտեղում ինչ-որ բան կա, որ ուզում է, այդ մարդն էլ խոստացել է ու հիմա չի ուզում տա կամ ձգձգում է։ Եվ այս բոլոր խաղերի արդյունքում հայ տղերք, հայ երեխեք են զոհվում, այս ամենին պետք է վերջ լինի։