«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում այս առումով իրավիճակը տարբեր է, օրինակ, կան երկրներ, որտեղ գնաճին զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձը, թոշակներն ինդեքսավորում են։
«Գուցե ծայրահեղական հնչի, բայց այլ կերպ չեմ կարողանա մեկնաբանել, որովհետև բյուջեի հաշվին փոխհատուցել ինչ-որ անհուսալի վարկեր՝ կատաստրոֆա է։ Ստացվում է՝ պարտաճանաչ հարկատուներս հարկ ենք վճարում, որ ինչ-որ մի անհուսալի վարկառուի վարկ փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին։ Ո՞րն է դրա նպատակը, ուզում եմ հասկանալ»: