«Դուք ինչո՞ւ եք վատ զգում, սահմանը բացում են, Մասիսը հանում են հայոց զինանշանի վրայից, Սահմանադրությունը փոխում են, Արցախը տվեցին՝ ձենները դուրս չի գալիս։ Մենք Միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ կանգնել մեղադրո՞ւմ եք, թե ո՞նց կարող է անկախությունը սակարկել։ Այ դատարկներ, մենք անկախությունն արյան գնով ենք ձեռք բերել, դա քննարկման առարկա չէ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում ասաց, որ գիտակցաբար է մտել ծանր լծի տակ, և եթե մարդն աշխատում է, այն բնորոշ է «եզան լծին»։